Սիեթելում ոստիկանները ցուցարարների դեմ չեն կիրառի արցունքաբեր գազ
Սիեթելի ոստիկանները որոշում են կայացրել չկիրառել արցունքաբեր գազ և քիմիական այլ միջոցներ, որով կարող են դադարեցնել զանգվածային ցույցերը։
Այս մասին տեղեկանում ենք Fox News-ից։ Որոշման մեջ նշվում է, որ այդ ամենի փոխարեն պետք է կիրառել այլընտրանքային տարբերակ։ Այս որոշումը ուժի մեջ կմնա 2 շաբաթ։
Ընդգծենք, որ Սիեթելն ԱՄՆ-ում տեղի ունեցող ցույցերի ամենաթեժ կետերից մեկն է։