Կասեցվել է հինգ տասնյակ կազմակերպությունների գործունեությունը. հաճախորդներին առաջարկել և տրամադրել են նարգիլե
Այսօր հանրապետության ողջ տարածքում 24 ժամով կասեցվել է գրեթե հինգ տասնյակ կազմակերպությունների գործունեությունը: Դրանցից երկուսինը՝ 72 ժամով. մեկում անտեսել են ՀՀ պարետի 24 ժամով կասեցվելու որոշումը և շարունակել են աշխատել, մյուսում հաճախորդներին առաջարկել և տրամադրել են նարգիլե, ինչն արգելված է: Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը: