Եթե որևէ մեկն էլ մատը կտրի, ասի՝ ասի ես փող եմ աշխատում վարչապետի պաշտոնում, բացի իմ աշխատավարձից, իմացեք, որ դա սուտ ա (տեսանյութ)
Եթե որևէ մեկը մատն էլ կտրի, ասի՝ ես փող եմ աշխատում վարչապետի պաշտոնում, բացի իմ աշխատավարձից, իմացեք, որ դա սուտ ա ուղղակի: Այդ մասին այսօր Ազգային ժողովում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հարցին:
«Էդպիսի բան չի կարող լինել մի պարզ պատճառով. ես դեռ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո ասել եմ և ամեն օր հավատարիմ եմ էդ ասածին՝ եթե ես կոռուպցիայի մեջ ներգրավվեմ, ՀՀ քաղաքացիներին կոչ եմ անում ինձ Հանրապետության հրապարակում կախաղան հանել»,- ասաց Փաշինյանը: