Ոստիկանությունը ուժային կառույց է, եթե դիմակ չկրելու համար քաղաքացու հետ զարգացումներ են լինում` իհարկե պետք է ուժ կիրառի. Փաշինյան (տեսանյութ)
Մարդը առանց դիմակ է՝ թող արձանագրություն կազմեն, տուգանեն. թևը ոլորել, գետնին գցել, դրանք օրինաչափ չեն։ Այս մասին ԱԺ-նում հայտարարեց Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«Ես կոչ եմ անում Ոստիկանությանը հորդորել, որ համապատասխան միջոցառումները իրականացնելիս հաշվի առնեն բոլոր չափանիշները»,-ասաց պատգամավորը:
Վարչապետը նշեց, որ կհամաձայնի պատգամավորի հետ, եթե թև ոլորելը, գետնին տապալելը տեղի է ունենում օրենքով չնախատեսված կարգով և օրենքով չնախատեսված դեպքերում:
«Ոստիկանությունը ուժային կառույց է և նա օրենքով սահմանված դեպքերով ու կարգով իրավունք ունի կիրառել ուժ։ Դիմակ չկրելու համար չի կարելի ուժ կիրառել, բայց եթե դիմակ չկրելու համար քաղաքացու հետ հաղորդակցության ընթացքում զարգացումներ են տեղի ունենում, իհարկե պետք է ուժ կիրառի ոստիկանությունը»,-ասաց նա: