Աբսուրդ է` պատանդ վերցած զենքով հանցագործին ոստիկանապետի մեքենայով սիրալիր տանում են, իսկ դիմակ չկրողին փռում են ասֆալտին (տեսանյութ)
Մի խումբ իրավապահներ այս պահին ոստիկանության Արաբկիրի բաժանմունքի դիմաց, որտեղ գտնվում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Վերջինիս բերման էր ենթարկվել Ազգային ժողովի մոտից, որտեղ միայնակ ակցիա էր իրականացնում։
Բաժանմունքի մոտ են նաև «ՎԵՏՕ» և «Ադեկվատ» նախաձեռնությունների անդամները։
«Ադեկվատ» նախաձեռնության անդամ Կոնստանտին Տեր֊Նակալյանը, պատասխանելով լրագրողների հարցին, նշեց, որ արտակարգ դրության երկարաձգումը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարկավոր է իր պաշտոնավարումը մեկ ամսով ևս երկարաձգելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում։