Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Հայաստանի Մ-16 հավաքականը ՈՒԵՖԱ Զարգացման մրցաշարում զիջել է Բուլղարիային Բախվել են Mazda-ն ու BMW-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ, չի ունեցել վարորդական իրավունքի վկայական Ֆրանսահայ լրագրողը, ում արգելել են մուտք գործել Հայաստան, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Փաշինյանը ՔՊ-ականներին զեկուցել է ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Տիգրան Աբրահամյանը ՁՊՎ-ում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին Տավուշում զիջումների դեմ խաղաղ հավաքներ են, ոստիկանության կողմից՝ բռնություն ու հետապնդում․ զեկույց Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Աբրահամյան Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է․ «Փաստինֆո» Խոշոր ավտովթար՝ Արագածոտնում․ բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Բարեղամ Հարությունյանի հաղթական ապրումները․ 35 ամյա մարզիկը 1-ին անգամ է դուրս գալիս ԵԱ եզրափակիչ (տեսանյութ) Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Չպետք է մոռանանք անցյալը, ազգին դարձնում են կով` հորթին կորցրած, բայց արածող․ Արմեն Աշոտյան Անընդհատ զիջելով չէ, հիմա ադրբեջանցիները երգում-պարում են, նայե'ք էս ժողովրդի վիճակը (տեսանյութ) Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար Դանիական պատվիրակություն է այցելել Գորիսի՝ սահմանային իրավիճակի մասին ավելին իմանալու համար Ինչքան պետք ա պիղծ լինեն, եկե'ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ) Բաքվում գերեվարված Ռուբեն Վարդանյանն ընտանիքի խնդրանքով դադարեցրել է հացադուլը. մանրամասներ Մհեր Գրիգորյանն Իրանի դեսպանի հետ խոսել է սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներից Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել Կիրանց
ՊՆ-ն հաստատեց․ Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացել
Ով մինը հանում ա, պտի տրաքի, դուք պատիվ չունե՞ք, մեր արյան ծարա՞վ եք. Կիրանցում լարված է (տեսանյութ) Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Կիրանցում նոր կառուցվող դպրոցը մոտ 170 մետր հեռավորության վրա է լինելու թշնամուց Տավուշում իրավիճակը շարունակում է լարված մնալ, Կիրանց-Ոսկեպար հատվածը փակ է․ ՈՒՂԻՂԲագրևանդի փողոցում բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը. վերջինն էլ բախվել է պատին «Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել են լրագրողի հեռախոսը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն
Եվրոպան կարող է կործանվել. ՄակրոնԲռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո ԱթայանՈստիկանները տարբեր հատվածներից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ անհարգալից վարք են դրսևորել. Աբրահամյան ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավված է Ուկրաինայի հակամարտության մեջ. ՊեսկովԿառավարությունը երկարացրել է Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների՝ աշխատանքի ընդունվելու ծրագրի ժամկետը«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում (լուսանկարներ)Երևանում մոտոցիկլներ են բախվել․ 22-ամյա մոտոցիկլավար է մահացելԱրտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱԿ-ի կոմիտեին են ներկայացրել Ադրբեջանի հանցագործություններըԲելառուսը զորքեր է մոտեցրել սահմանինՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել էՎանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂԴոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացելՆաիրա Զոհրաբյանը նստեց գետնին․ ոստիկանները սկսեցին քարշ տալ նրան (տեսանյութ)
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Մեզ թազա տուն պետք չի, մեզ մեր հայրենիքն է պետք (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացունՍուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին Ձնագնդի էֆեկտն արդեն անկասելի է, և Նիկոլի ռեժիմի տապալման հետհաշվարկը սկսված է. ԱԺԲ
Հասարակություն

Ո՞ւմ թողտվությամբ նախկին դատավոր Ուզունյանը հեռացավ Հայաստանից. նա ուղիներ է փնտրում, որ իր համար «բարեխոսեն» նոր ոստիկանապետին (ֆոտո)

Նախորդ տարեվերջին՝ դեկտեմբերի 23-ին, համացանցում տեղեկություն տարածվեց այն մասին, որ Հայաստանը լքել է կաշառառության մեջ մեղադրվող նախկին դատավոր Սամվել Ուզունյանը: Հիշեցենք, որ նախկին դատավոր Ուզունյանը մեղադրվում էր շուրջ 51 հազար դոլարի կաշառք ստանալու մեջ։ Դատախազությունը հայտնել էր, որ Ուզունյանը 2007-ին, ապա և 2014-ին, քաղաքացիներից պահանջել և տարբեր ժամանակահատվածներում ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք, մի դեպքում 13 հազար, մյուս դեպքում՝ 38 հազար դոլար։ Եվ ահա օրեր առաջ հայտնի դարձավ, որ Սամվել Ուզունյանի վերաբերյալ քրեական գործը կասեցվել է` մեղադրյալի գտնվելու վայրը հայտնի չլինելու հիմքով։

Սամվել Ուզունյանը

Նշված գործին միացվել էր Ուզունյանի՝ Հայաստանը լքելու գործը, որով և քննվում էր, թե ում մեղքով է նախկին դատավորը լքել Հայաստանը։ 

Եվ ահա, NEWSPRESS.am-ը տեղեկություններ է ստացվել այն մասին, որ Ուզունյանի հեռացումը Հայաստանից իրականացվել է «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Լաերտ Խաչատրյանի հովանավորությամբ:  

Խաչատրյանը ժամանակին եղել է «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ավագ օպերլիազոր, այնուհետև Ճանապարհային ոստիկանության Գյումրիի ստորաբաժանման պետ: Վալերիյ Օսիպյանը նրան հեռացրել էր պաշտոնից:

Եվ ահա 2019-ի հոկտեմբերի 25-ին այդ ժամանակ նորանշանակ ոստիկանապետի ժ/պ Արման Սարգսյանը նրան ինչ-ինչ պատճառներով և ինչ-որ բաների շնորհիվ նշանակեց այդ պատասխանատու պաշտոնում: 

 


Լաերտ Խաչատրյանը

Ընթերցողին հիշեցնենք, որ հենց Խաչատրյանի պաշտոնավարման ընթացքում Հայաստանից, համենայն դեպս ռուսական կողմի պնդմամբ, երկու խմբաքանակ մաքսանենգ ծխախոտ տեղափոխվեց Ռուսաստանի Դաշնություն:


Վորոնեժում կալանված ինքնաթիռը

Մեր տեղեկություններով՝ Խաչատրյանը Երևան քաղաքի վարչության պետ Արմեն Գասպարյանի՝ Գսպոյի և Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Կարեն Գրիգորյանի՝ Մաճաճ Կարենի մտերիմն է:


Արմեն Գասպարյանը

Այժմ արդեն, մեզ հասած տեղեկություններով, Լաերտ Խաչատրյանը զգում է, որ իր աթոռը երերում է, և նոր ոստիկանապետն իրեն կարող է հեռացնել պաշտոնից: Դրա համար նա փորձում է ծանոթ-միջնորդներ փնտրել, որպեսզի կարողանա պահպանել իր համար, բառի բուն իմաստով, այնքա՜ն թանկ աթոռը: 

Իսկ նոր ոստիկանապետի մասին մամուլը դեռ միայն դրական բաներ է գրում, և հույս ունենք, որ մեր այս հրապարակումը հիմք կդառնա առնվազն քննության առնելու Խաչատրյանի կասկածելի գործունեությունը: 

NEWSPRESS.am