Գավառում տորնադո է նկատվել. Գագիկ Սուրենյան (ֆոտո)
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում պտտահողմ է նկատվել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
«Քիչ առաջ պտտահողմ (տորնադո) է նկատվել Գավառ քաղաքում, որը Հայաստանում դիտվող հազվադեպ օդերևութաբանական երևույթ է։
Լուսանկարը՝ Էդգար Ստեփանյանի»,- գրել է Սուրենյանը։