Առաջարկում եմ ծափերով ճանապարհենք Արթուր Ջավադյանին․ Փաշինյան (տեսանյութ)
Այսօր՝ հունիսի 11֊ի կառավարության նիստն սկսելուց առաջ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց ԱԱԾ տնօրենի պաշտոնում նշանակված Արգիշտի Քարամյանին, ՊԵԿ նախագահի պաշտոնում նշանակված Էդուարդ Հովհաննիսյանին, և Նոր ոստիկանապետ Վահե Ղազարյանին, ովքեր առաջին անգամ էին մասնակցում նիստին` նոր պաշտոնում։
Նիկոլ Փաշինյանը հրաժեշտ տվեց նաև Կենտրոնական Բանկի նախագահ Արթուր Ջավադյանին։
«Դուք կշարունակեք ներգրավված մնալ մեր ընդհանուր գործերին, մենք խոսել ենք դրա մասին: Հիմա առաջարկում եմ ծափերով ճանապարհենք ԿԲ նախագահին՝ պաշտոնից»,-ասաց Փաշինյանը և հնչեցին ծափահարություններ: