Ռոնալդուն հեղինակել է շատ գնդակներ, սակայն ես հիանում եմ Իբրահիմովիչով․ Ջորջիո Կյելինի
Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Ջորջիո Կյելինին խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի և Զլատան Իբրահիմովիչի մասին։
Նա մասնավորապես նշել է․ «Ռոնալդուն հեղինակել է շատ գնդակներ, սակայն ես հիանում եմ Իբրահիմովիչով։ Սկզբում մենք թիմակիցներ էինք։ Ես երիտասարդ էի և միշտ փորձում էի ինձ համեմատել իր հետ։Ես հետևում էի նրան ամենուրեք։
Իր հետ ցանկացած մրցակցությունից հետո ես ինձ ավելի ուժեղ ու վստահ էի զգում։Ես հիանում եմ Զլատանով»։