Ռոբերտ Լևանդովսկին այս մրցաշրջանում հեղինակեց իր 45-րդ գնդակը
Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին իր հերթական գոլն է հեղինակել Գերմանիայի գավաթի խաղարկության ժամանակ։ Նա գրավել է «Այնթրախտի» դարպասը։
31-ամյա հարձակվողը այս մրցաշրջանում իր 45-րդ գոլն է հեղինակում 39-րդ խաղում։ Նա գերազանցել է իր իսկ ռեկորդը, որ սահմանել էր 2016/17 մրցաշրջանում։
Այդ ժամանակ նա հեղինակել էր 43 գնդակ։