Մեքսիկայում հայտնաբերվել է դիահերձման գաղտնի կազմակերպություն
Մեխիկոյի իշխանությունները հայտնել են գաղտնի թաղման բյուրոյի և դիահերձման կենտրոնի հայտնաբերման մասին։ Ձերբակալվել են 2 աշխատակիցները։
Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։ Տեղում հայտնաբերվել է 2 մարմին։ Բնակելի տանը, որտեղ գտնվել է դիահերձարանն ու թաղման բյուրոն, հայտնաբերվել է նաև թաղման համար նախատեսված հատուկ մեքենա և դագաղներ։
Երկրի սանիտարահիգիենիկ կենտրոնը նշել է, որ դա վտանգավոր է, քանի որ գտնվում է բնակելի տարածքում։