Իրանը պատրաստ է Boeing ինքնաթիռի սև արկղերը ուղարկել Փարիզ․ Reuters
Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ուկրաինական խոցված Boeing ինքնաթիռի սև արկղերը Փարիզ ուղարկելու։
Այս մասին տեղեկանում ենք Reuters-ից։ Այս ամենին համաձայնություն են հայտնել բոլոր այն երկրների ներկայացուցիչները, որոնք մասնակցում են հետաքննության աշխատանքներին։ Ավելի վաղ իրանական կողմը հայտնեց, որ խոցված ինքնաթիռի սև արկղերը պատրաստ է ուղարկել Ուկրաինա։
Հիշեցնենք, որ հունվարի 8-ին խոցված ինքնաթիռի բոլոր 176 ուղևորները մահացան։