Երկրի ճիճվաթափության գործընթացը սկսված է. Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
« Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ասուլիսի ժամանակ իր քննադատներին անվանել է բացիլ:
Պատկերացնում ե՞ք: Ցավում եմ, որ ստիպված եմ իր մակարդակին համապատասխան արձագանքել, բայց այլ տարբերակ չի մնում:
Պետության գալարներում ծվարած մակաբույծ ասկարիդների մայր-որդն իր քաղաքական մրցակիցներին անվանել է բացիլ:
Երկրի ճիճվաթափության գործընթացը սկսված է, և ժողովուրդն ի վերջո ազատվելու է իր լավատեսությունը մինչև վերջին կաթիլը ծծած այս պառազիտներից:
Հ.Գ. վայ, անտիբիոտիկս գլխիդ, հաա...»։