Չեմպիոնների լիգան կարող է վերսկսվել օգոստոսի 8-ին
Հաջորդ շաբաթ ՈՒԵՖԱ-ն մտադիր է նշել Չեմպիոնների լիգայի խաղարկության վերսկսման օրը։
Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։ Նախատեսվում է, որ օգոստոսի 8-ին և 9-ին տեղի կունենան Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի հանդիպումները։
Ընդգծենք,ո ր մի շարք թիմեր արդեն ձեռք են բերել հաջորդ փուլի ուղեգիրները և սպասում են իրենց մրցակիցներին։