Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտոր Պորոշենկոյի դեմ քրեական գործ է հարուցվել
Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտոր Պորոշենկոյի դեմ քրեական գործ է հարուցվել։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից, որն էլ հղում է անում Ուկրաինայի պետական բյուրոյի վարչության պետ Վադիմ Պրիյամոչկայի հայտարարությանը։
Նշվում է, որ Պորոշենկոն գրավոր հաղաորդագրություն է ստացել քրեական գործի կասկածանքով։ Նշվում է, որ Պորաշենկոն համարվում է կասկածյալ՝ Ուկրաինայի հետախուզական պետական բյուրոյի ներքին հետախուզական ծառայության պետին «Անօրինական հրաման տալու» գործում։
Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։