Մեկ օրում Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվել է մոտ 10 հազար մարդ
Հնդկաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով հիվանդանալու 9900 դեպք։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Երկրում վարակակիրների ընդհանուր թիվը կազմում է 276 հազար։ Հիվանդների թվով Հնդկաստանը աշխարհում 5-րդն է։ Հիվանդներից 135 հազարն ապաքինվել են, իսկ 7745-ը մահավել։
Հիշեցնենք, որ վարակակիրների ու մահացածների թվով աշխարհում առաջատարն ԱՄՆ-ն է։