Վրաստանում այսօր գրանցվել է կորոնավիրուսով վարակի ընդամենը 4 դեպք
Վրաստանում այսօր գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու ընդամենը 4 դեպք։ Այսպիսով երկրում վարակակիրների թիվը կազմում է 822։
Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Հիվանդներից 690-ն առողջացել են, իսկ 13-ը՝ մահացել։ Կարանտինում է գտնվում 3124 մարդ։
Ընդգծենք, որ կորոնավիրուսի դեմ պայքարում Վրաստանը համարվում է աշխարհի ամենահաջողակ պայքար մղած երկրներից մեկը։