Ցույցեր Իսրայելում․ ցուցարարները քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ
Իսրայելի մի շարք քաղաքներում ակցիաներ և անկարգություններ են սկսվել։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։ Ցույցերի պատճառը ոստիկանների կողմից սխալմամբ սպանված տղամարդն է։
Մայիսին Իսրայելի ոստիկանները Երուսաղեմի մի բնակչի են կրակել ու սպանել՝ կարծելով, թե նա զինված է։ Զանգվածային ցույցերը տեղի են ունենում մի շարք քաղաքներում։ Տեղի ոստիկանությունը նշում է, որ ցուցարարները քարեր են նետել ոստիկանների ու ոստիկանական մեքենաների ուղղությամբ։
Ընդգծենք, որ Իսրայելում այս ցույցերը նմանվում են ԱՄՆ-ում տեղի ունեցող ցույցերին, որտեղ ևս մարդիկ իրենց դժգոհությունն են հայտնում ոստիկանների նկատմամբ։