Կրիշտիանու Ռոնալդուն կարող է հեռանալ «Յուվենտուսից»
Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է փոխել ակումբային գրանցումը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Այս մասին հայտնում է լրագրող Պետրո Պալացիոն։ Լրագրողը նշել է, որ սրանք լուրեր են զուտ և այս պահին ինքն աշխատում է այդ լուրերի հավանականությունը պարզելու համար։
Ռոնալդուի պայմանագիրն իտալական ակումբի հետ ավարտվում է 2022 թվականին։ Այս մրցաշրջանում նա մասնակցել է 22 հանդիպման և դարձել 21 գոլի հեղինակ։