ԱՄՆ-ում մարզիկներին կարող են թույլ տալ օրհներգի ժամանակ ծնկի գալ
ԱՄՆ-ում կարող են չեղարկել այն օրենքը, ըստ որի մարզիկները երկրի հիմնի ժամանակ պետք է կանգնած մնան։ Այս մասին տեղեկանում ենք Reuters-ից։
Հարցն այս պահին քննարկվում է և առաջիկայում կարող է դրվել քվեարկության։Այդ օրենքը ընդունվել է 2017 թվականին, երբ ԱՄՆ-ի կանանց ֆուտբոլի հավաքականի մարզուհին հիմնի ժամանակ ծնկի եկավ։
Այդ դեպքից հետո ԱՄՆ-ում զանգվածային ցույցեր տեղի ունեցան։ Մի շարք աղբյուրներ նշում են, որ այս քննարկումները ուղղակի կապված են Ջորջ Ֆլոյդի մահվան հետ։