Սիրիայի ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին «Մերժիր գժին»-ը փորձեց փակել Իսակովի պողոտան, բերետները բացեցին (տեսանյութ) Քրդամետ կուսակցություններն Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը Բաքուն Փաշինյանի ձեռքով ՀՀ-ում սահմանագծում է կատարում, ողջ գործընթացն ապօրինի է. Օհանյան (տեսանյութ) Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս․ Թրյուդո Ապրիլի 25-26-ը ջուր չի լինի մի շարք հասցեներումԻնչպես է Աննա Հակոբյանն ինքնամոռաց պարում «Ամառ» ռեստորանում (տեսանյութ)Կապիտուլյանտին հեռացնենք, որ չցեղասպանվենք․ իրավապաշտպանՄեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը չպետք է դառնա մեզ համար դատավճիռ, այն պետք է խթան դառնա ամրանալու. Ալեն ՍիմոնյանԻնձ ասում են՝ մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր․ հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք տականքին էլ, թշնամուն էլ ու արածդ հերոսությունն էլ․ Նազենի ՀովհաննիսյանՍուրեն Պետրոսյանի աջակիցները հավաքվել են ՁՊՎ-ի մոտ (տեսանյութ)Առանձնահատուկ շանս կա խաղաղության պայմանագրի ստորագրման համար, բայց Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը. Ալիևի ներկայացուցիչՆիկոլն անգրագետ է՝ ստրուկի համար իր վզնոցն ավելի թեթև է, քան ասպետի զրահը. Մանվել Եղիազարյան (տեսանյութ)ԱՄՆ-ում անհանգստացած են հնարավոր ահաբեկչության հնարավորությամբ
Լուծումների լուծումն այս մարդկանց իշխանությունից հեռացնելն է. Սերժ Սարգսյան (տեսանյութ)
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինԹրամփը հաղթում է Փենսիլվանիայի ներկուսակցական ընտրություններում«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (ֆոտո)
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը թոռան հետ ծաղիկներ խոնարհեց Ցեղասպանության զոհերի անմար կրակի մոտ (տեսանյութ)
Վաղ թե ուշ, հայաստանցիների աչքերում Արևմուտքը նույնանալու է Փաշինյանի վարկաբեկված իշխանության հետ՝ ունենալով ռեպուտացիոն անխուսափելի կորուստներ. քաղաքագետՀայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումՈւթ թիկնապահ միայն մեկ կադրում․․․ նման բան Հայաստանում ո՞վ և ե՞րբ է տեսել․ Էդգար ՂազարյանԵկեք վառ պահենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Մակրոնը գրառում է արելԱդրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ ՄելանշոնԱրհեստածին Ադրբեջանը ստեղծել են, որպեսզի շարունակեն և ավարտեն հայերի ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայից դուրս. Լարիսա Ալավերդյան (տեսանյութ)
Բայդենն ուղերձում կրկին կիրառել է «ցեղասպանnւթյnւն» եզրույթը
Թուրքիայի նախագահը ցավակցել է միայն Թուրքիայի հայերինԽոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասինՆոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում«Քո բոլոր ընկերները սա են նայում, իրենց ընտանիքները սա են նայում, պատկերացնո՞ւմ ես»․ Աննա Հակոբյանը՝ Արփիին՝ «Նիկո՛լ, ցեղասպան» վանկարկումների մասին«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-իցՆման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումԵս երկրապահ չեմ եղել, ես միշտ ընդդիմություն եմ եղել. Եղիազարյան (տեսանյութ)Բրազիլիան հայտարարել է Ուկրաինայում չորս վարձկանների մահվան կամ անհետացման մասինԻշխանությունը գնում է հերթական միակողմանի զիջումների՝ արհեստական սահմանազատման անվան տակ․ Մեսրոպ Առաքելյան (տեսանյութ)Սերգեյ Կոպիրկինի գլխավորությամբ հարգանքի տուրք է մատուցվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՌուբեն Վարդանյանի առողջությունն անգամ չեն ստուգում, սա էլ է ցեղասպանություն (տեսանյութ)Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերահաստատում է հակահայկական նախապայմանները․ իրանագետՆորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. նրա տղան տարիներ առաջ սպանվել էրՄեր զավթողների ախորժակն է բացվում. Արամոն՝ Տավուշի գյուղերը հանձնելու մասին (տեսանյութ)«Մարտական եղբայրության» ձերբակալված անդամներից մեկին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով
Աննա Հակոբյան ժպտացել է, երբ, Ծիծեռնակաբերդում նրան տեսնելով, գոռացել են «Նիկոլ ցեղասպան» (տեսանյութ)
Նիկոլը ԼՂ–ն ճանաչեց Ադրբեջանի մաս, ԼՂ–ի ղեկավարությունը չասեց՝ «արա՛, հայտարարություններդ քեզ պահի»․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ)«Ողջույն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է». գնդապետ Միհրան Մախսուդյանն ապաքինվում էԵրևանում հերթական անգամ վառեցինք թշնшմnւ դրոշները, իսկ Տավուշում նույն թշնամին քայլելով գրավեց հերթական հայկական դիրքը․․․Ղրղզստանի նախագահն այցելել է ԱդրբեջանԱյդ սյունը կարող են կոխել մի լավ տեղ. Հրանտ Բագրատյան (տեսանյութ)«Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն Պետրոսյանին զրկել է ազատությունից». ԱԺ պատգամավորներն այցելել են նրանԲեյրութում Թուրքիայի դրոշի հետ այրել են նաև Փաշինյանի նկարը (Տեսանյութ)Մեծ եղեռնը, հայրենազրկումը դատավճիռ չէ մեզ համար, որ պիտի կրենք որպես կորուսյալ հայրենիքի շարունակական փնտրտուք․ մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը․ Փաշինյան
Վազող տողեր

Գագիկ Խաչատրյանի որդու՝ Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը

Խաչատրյանների փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Ս.թ. հունիսի 5-ին «Հայկական ժամանակը» հրապարակել էր հոդված այն մասին, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետը պարբերականի հետ զրույցում հայտնել է, որ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդի, «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր՝ Արտյոմ Խաչատրյանը, որպես մեղադրյալ է ներգրավված ՀՀ քրեական օրենսգրքի չորս հոդվածներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը և հայտարարվել է հետախուզում:

Տեղեկացնում ենք, որ այս գործընթացն օրենքի խախտմամբ իրականացվել է Արտյոմ Խաչատրյանից և Խաչատրյանների ընտանիքի փաստաբանական թիմից խիստ գաղտնի: Ոչ նախքան մեղադրյալ ներգրավելը և հետախուզում հայտարարելը, ոչ էլ դրանից հետո այդ մասին վերջիններս չեն տեղեկացվել և դա այն դեպքում, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող կոնկրետ քրեական գործով քննչական խմբի անդամները գրեթե ամենօրյա ռեժիմով խուզարկություններ էին կատարում Խաչատրյանների, այդ թվում՝ հենց Արտյոմ Խաչատրյանի բնակության վայրերում:

Նույնիսկ խուզարկությունների ընթացքում որևէ անգամ որևէ ծանուցագիր չի հանձնվել Արտյոմ Խաչատրյանին քննչական մարմին կանչելու վերաբերյալ, ինչը չի խանգարել, սակայն, որ քննչական մարմինն առանց որևէ հիմքի հետախուզում հայտարարի Արտյոմ Խաչատրյանին:

Կարծում ենք, որ այս գործընթացները նման գաղտնիության ռեժիմով իրականացնելու միակ պատճառն այն է, որ նախաքննական մարմինը ևս քաջ գիտակցում է դրանց անօրինականությունն ու անհիմն լինելը, ուստի այդ կերպ ՀՀ քաղաքացի Արտյոմ Խաչատրյանին և Խաչատրյանների փաստաբանական թիմին զրկել են այդ գործընթացներին ներգրավվելու, անօրինականությունները բացահայտելու և դրանց մասին բարձրաձայնելու, ինչպես նաև Արտյոմ Խաչատրյանի իրավունքների պաշտպանության հնարավորությունից:

Հիշեցնենք, որ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ավագ որդին՝ Գուրգեն Խաչատրյանը, դեռևս այս տարվա ապրիլի 28-ի իր հայտարարությունում հանրությանը տեղեկացրել էր, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյանների մակարդակով ուղիղ և անուղղակի (այդ թվում հանդիպումների ժամանակ) իր առջև պահանջ է դրվել ոչ շահավետ առաջարկով օտարել Ucom-ը և հայկական ՏՏ ոլորտի առաջատար IUnetworks ընկերությունը։

Ավելի ուշ Գուրգեն Խաչատրյանին մեղադրանք առաջադրվեց առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ։ Իր հայտարարության մեջ նա նաև նշել էր, որ նույնաբնույթ գործողություններ կիրականացվեն նաև իր եղբոր, ընտանիքի այլ անդամների, ազգականների, մտերիմնեի, ինչպես նաև իրենց հետ առնչվող այլ անձանց նկատմամբ։

Ինչպես տեսնում ենք, Գուրգեն Խաչատրյանի հայտարարությունում նշված պաշտոնատար անձինք «իրենց խոսքի տերն են», և իրար հետևից իրականություն են դարձնում նույն հայտարարությունում նշված «խոստումները», որոնք այս անգամ արդեն դրսևորվել են Արտյոմ Խաչատրյանին ևս անօրինական և անհիմն կերպով ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ մեղսագրելով, նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելով ու հետախուզում հայտարարելով»: