Հունիսի 15-ից Ռումինիայում կյանքը վերադառնում է իր բնականոն ընթացքին
Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը ճեպազրույցի ժամանակ նշել է, որ հունիսի 15-ից երկրում կսկսեն աշխատել առևտրի կենտրոնները, մարզասրահները և մի շարք այլ ոլորտներ, որոնք դադարեցրել էին իրենց աշխատանքը կրոնավիրուսի պանդեմիայի ֆոնին։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Նա ընդգծել է նաև, որ հունիսի երկորրդ կեսից թույլ կտան նաև իրականացնել միջոցառումներ՝ փակ տարածքներում մինչև 20 մարդ, իսկ բաց տարածքներում մինչև 50-ը։
Հիշեցնենք, որ Ռումինիայում գրանցվել է կորոնավիրուսի 20 հազար դեպք, որոնցից 1345-ը մահվան ելքով։