Մինչև օգոստոս ԱՄՆ-ում կորոնավիրուսից կմահանա 145 հազար մարդ
ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով մահերի թիվը կարող է հասնել 145 հազարի։ Այս մասին տեղեկանում ենք Ինտերֆաքսից։ Չնայած երկրում մի փոքր նվազել են վարակակիրների ու մահացածների թվերը, այնուամենայնիվ անգամ այս թվերը բարձր են։
Այսպիսով երկրում այս պահին կորոնավիրուսից մահացել է 110 հազար մարդ։ Երկրում գրանցվել է վարակի 1,95 միլիոն դեպք։ Ըստ վերլուծաբանների մինչև օգոստոս ԱՄՆ-ում մահացածների թիվը կկազմի 145 հազարի։
Ընդգծենք, որ վարակակիրների ու մահացածների թվով ԱՄՆ-ն աշխարհում առաջինն է։