ԱՄՆ-ում պաշտոնյաները հաստատեցին, որ Դոնալդ Թրամփին հորդորել էին պատսպարվել բունկերում
ԱՄՆ-ի արդարադատության նախարար և գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը հստատել է ԶԼՄ-ների այն տեղեկությունը, ըստ որի Սպիտակ տան բողոքի ցույցերի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել են պատսպարվել ստորգետնյան բունկերում։
Այս մասին տեղեկանում ենք Fox News-ից։ Ամեն ինչ այնքան վատ է եղել, որ նախագահին խորհուրդ են տվել իջնել բունկեր։ Սակայն Թրամփը չի համաձայնվել անել դա։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում ցույցերը սկսվեցին մայիսի 25-ից, երբ հիվանդանոցում մահացավ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը։