Կապամոնտաժվի Մարգարյան փողոցի բանուկ հատվածում տեղադրված կրպակը

Այս թեմայով
- Հայկ Մարությանի և իշխանությունների հարաբերությունները լարվել են. ինչու նրա մշտական արձակուրդը դադար չունի. «Ժողովուրդ»
- Մինչև հունվարի վերջ Հայկ Մարությանն ազատման դիմում կգրի. ո՞ւմ անունն է շրջանառվում նրա փոխարեն. «Հրապարակ»
- 50 դրա՞մն է քեզ համար թանկ, թե՞ հայրենիքը․ Ռուսլան Բաղդասարյանը՝ Հայկ Մարությանին
- Փաշինյանը հայհոյում է Մարությանին. նրանց հարաբերությունները սառեցվել են. «Հրապարակ»
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Մարգարյան փողոցում տեղադրված կրպակը կապամոնտաժվի։
«Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Եղիազարյանի՝ օրերս հնչեցրած ահազանգով կապամոնտաժվի Մարգարյան փողոցի բանուկ հատվածում տեղադրված ինքնակամ կրպակը: Քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին՝ նաև ստուգել հարակից կրպակների փաստաթղթերը եւ դիմել համապատասխան գործողությունների:
Շնորհակալություն տիկին Եղիազարյանին՝ ահազանգի համար:
Շնորհակալություն նաեւ ավագանու «Լույս» խմբակցության Դավիթ Խաժակյանին՝ իր լայվում խնդրին թեեւ փոքր-ինչ աղավաղված, բայց անդրադառնալու համար: Ի դեպ, ինքնակամ կրպակի տեղադրման փորձ վերջին երկու տարում եղել է մեկ էլ անցած տարի՝ մետրո Երիտասարդականի մոտ: Այդ կրպակը, այս մեկի նման, մի քանի օրվա կյանք ունեցավ: Եթե գիտեք այլ դեպքեր, խնդրեմ, ներկայացրեք»,- գրել է նա:

