Խոշոր պայթյուն Աֆղանստանում․ մահացել է 11 ոստիկան
Աֆղանստանի Բադախշան նահանգում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան զոհեր։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Պայթյունի հետևանքով մահացել է 11 ոստիկան։ Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ գիշերը։ Ավտոմեքենան, որում եղել են ոստիկանները, ընթանալիս պայթել է ճանապարհին տեղադրված ականից։
Դեպքի հետ կապված բոլոր մանրամասները ուսումնասիրվում են։