Ջասթին Տրյուդոն խոնարհվել է ի հիշատակ Ջորջ Ֆլոյդի
Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն ծնկի է եկել և խոնարհվել ի հիշատակ մահացած աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի։
Այս մասին տեղեկանում ենք BFMTV-ն։ Հեռուստաընկերության տեղեկություններով Տրյուդոն այդ քայլն իրականացրել է Օտտավայում տեղի ունեցած ռասիզմի դեմ կոնֆերանսի ժամանակ։
Ամբողջ կոնֆերանսի ընթացքում Կանադայի վարչապետը եղել է դիմակով։