ՊԲ-ն ապրիլյանի օրերին դիրքերում սպառազինության պրոբլեմ չի ունեցել, ոչ էլ վառելիքի ու սննդի պրոբլեմ. Անդրանիկ Քոչարյան. news.am
Ադրբեջանը Արցախի նախագահի երդմնակալության օրերին փորձեց ինչ-որ բաներ անել, բայց պաշտպանության բանակը լրիվ այլ պատրաստակամություն ցույց տվեց: Այս մասին, այսօր՝ հունիսի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Հակառակորդը պետք է հասկանա, որ մեր զինված ուժերն ունի ձեռքբերումներ թե սպառազինության, թե կառավարելիության, թե որակի: Դա արդյունք է այն փոփոխությունների, որ տեղի են ունեցել բանակում, որքան էլ փորձեն վարկաբեկել, թե վատ զենք, է հին զենք է եւ այլն»,-ասաց նա:
Տեսանյութը՝ News.am-ի.