ԱԺ-ն չընդունեց մեկուսացված քաղաքացիներին նպաստ տրամադրելու նախագիծը
ԱԺ արտահերթ նիստին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի՝ «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ չընդունեց՝ հեղինակի հորդորով: Նախագծով առաջարկվում է մեկուսացման նպաստ տալ այն անձանց, որոնք վարձու աշխատող են կամ ինքնուրույն են աշխատանքով ապահովել իրենց և պարետատան ցուցմամբ մեկուսացվել են:
Նախագծին դեմ քվեարկեց 82, կողմ՝ 27 պատգամավոր:
Պատգամավորն ավելի վաղ հայտնել էր, որ նախագծում որոշակի պարզաբանման հարցեր կան, այդ պատճառով ժամանակ է անհրաժեշտ առաջարկությունների համար:
Քվեարկությունից հետո Զեյնալյանն առաջարկեց նախագիծը տեղափոխել առաջարկությունների ստացման փուլ, և առաջարկն ընդունվեց 85 կողմ և 2 ձեռնպահ ձայներով: