Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել․ նա բաց կթողնի «Բարսելոնայի» առաջիկա հանդիպումը
Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին կարող է բաց թողնել Իսպանիայի առաջնության 28-րդ տուրի հանդիպումը «Մալյորկայի» հետ։
Այս մասին տեղեկանում ենք El Chiriguito TV-ից։ 32-ամյա արգենտինացին մկանային ցավեր ունի և ամենայն հավանականությամբ բաց կթողնի այդ հանդիպումը։
Երեկ Մեսսին մարզվել է ընդհանուր խմբի հետ։ Այս մրցաշրջանում Մեսսին համեմատաբար շատ է վնասվածքներ ստացել։ Հանդիպումը կկայանա հունիսի 13-ին։