Լավ ա, եթե գումար լիներ, բայց մեկ անձը պետությունից քանի՞ անգամ կարող է նպաստ ստանալ. իմքայլականները դեմ են աջակցության ծրագրին (տեսանյութ)
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի համոզմամբ Նարեկ Զեյնալյանի կողմից ներկայացված նախագիծը քննարկման ենթակա է: Նկատենք, որ նախագծով առաջարկվում է մեկուսացման նպաստ տալ այն անձանց, որոնք վարձու աշխատող են կամ ինքնուրույն են աշխատանքով ապահովել իրենց և պարետատան ցուցմամբ մեկուսացվել են:
«Այս նախագծով օրինակ ես միայն այս դահլիճում 131 անգամ կարող եմ դառնալ կոնտակտավոր անձ և նպաստ ստանալ: Էլի լավ ա, եթե այդքան գումար լիներ, բայց այս օրենքը սխալ է ձևակերպված՝ ձևակերպված չէ, թե մեկ անձը պետությունից քանի անգամ կարող է նպաստ ստանալ»,-ասաց Սոնա Ղազարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: