Սաբոտաժ է. Ալեն Սիմոնյանը՝ Միքայել Մինասյանի նկատմամբ կալանքի վերացման որոշման մասին (տեսանյութ)
Դատական համակարգի հարցը պետք է օր առաջ լուծվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Աժ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նրան, որ այսօր Վերաքննիչ դատարանը վերացրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ կայացված կալանքի որոշումը:
Ըստ նրա, սա վառ ապացույցն է այն փաստի, որ ՀՀ դատական համակարգում առկա խնդիրը օր առաջ լուծման անհրաժեշտություն ունի:
«Դուք հասկանում եք, որ դատական համակարգի առողջացման պրոցեսը տեղի է ունենում, բայց պետք է վերջնականապես տեղի ունենա: Դուք հասկանում ենք, որ սաբոտաժ է տեղի ունենում, որ տարբեր մարմիններում այնուամենայնիվ, փողի հաշվին, ստի հաշվին փորձում են խանգարել, կանգնեցնել, նույնիսկ շահարկում են կորոնավիրուսի այս իրավիճակը: Որեւէ բանի առջեւ իրենք չեն կանգնում, չեն էլ կանգնելու իրենց միլիոնները փրկելու համար: Մենք պետք է ըստ իրավիճակի լուծումները գտնենք: Շատ դժվար է, բայց պետք է առաջ գնանք»,-ասաց Ալեն Սիմոնյանը: