Բոլորս էլ հասկանում ենք, որ սա ջրելու տարբերակ է. Զոհրաբյանը՝ աջակցության ծրագրի մասին (տեսանյութ)
Ազգային շողովում «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկմանը ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն առաջարկեց հետ կանչել «Իմ քայլը» խմբակցությունը պատգամավոր Նարեկ Զեյլանյանի բերած նախագիծը:
«Մենք կողմն ենք, այդ մարդիկ ստացան դրական ազդակ, որ իրենք մենակ չեն, որ երբ իրենք մեկուսացվել են, պետությունը իրենց մասին հոգ է տանում, կատարում է իր պոզիտիվ պարտականությունը։ Այս ամբիոնից կառավարության ներկայացուցիչները ամենաբարձր մակարդակով ասել են՝ փողի խնդիր մենք չունենք։ Հիմա ինձ համար հասկանալի չէ, թե ինչու ձեր կառավարության հետ, մեր կառավարության հետ, էս հարցը մինչեւ այստեղ գալը չեք քննարկել, չեք եկել համաձայնության։ Բոլորս էլ հասկանում ենք, առաջին օրը պատգամավոր չենք, որ սա ջրելու տարբերակ է, որովհետեւ այո, այնպիսի բարձիթողի վիճակ է, որ չգիտենք՝ վաղը ինչ թվեր կունենանք, պետությունը պարտավոր է այդ մարդկանց մասին հոգ տանելու»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը։