Պեպ Գվարդիոլան անձամբ ցանկանում է գնել «Միլանի» ֆուտբոլիստին
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ցանկանում է իր թիմում տեսնել իտալական «Միլանի» կիսապաշտպան Իսմաիլ Բեննասերին։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Նշվում է, որ Գվարդիոլան անձամբ է զանգահարել Բեննասերին և նշել, որ ցանկանում է իրեն տեսնել իր թիմում։ Միլանյան ակումբը Բեննասերի դիմաց պահանջում է 50 միլիոն եվրո։
Ընդգծենք, որ Գվարդիոլան Բեննասերին դիտարկում է որպես թիմի երկարաժամկետ հենակետային կիսապաշտպան։