Չինաստանում տղամարդը դանակով հարձակվել է մանկապարտեզի երեխաների վրա․կա 39 վիրավոր
Չինաստանի դպրոցներից մեկի անվտանգության աշխատակիցը դանակով հարձակվել է մանկապարտեզի վրա և վիրավորել է 39 մարդու։ Այս մասին տեղեկանում ենք Associated Press-ից։
Լի ազգանունով մարդը վիրավորել է 37 փոքր երեխայի և 2 մեծ մարդու։ Վիրավորների մեջ եղել է նաև մանկապարտեզի տնօրենը։
Վիրավորներից 3-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Այս պահին տղամարդը ձերբակալվել է։ Հանցագործության պատճառը դեռ հայտնի չէ։