Ճապոնիայում երիտասարդը արբալետով սպանել է իր ընտանիքի անդամներին
Ճապոնական Տակարաձուկա քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է 23-ամյա ուսանողին, ով մեղադրվում է իր մորը, տատիկին արբալետով սպանելու մեջ։
Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։ Նշվում է նաև, որ վիրավորումներ են ստացել նաև ուսանողի փոքր եղբայրն ու ազգականը, ովքեր հոսպիտալացվել են։
Տուժած ընտանիքի հարևանները առավոտյան զանգահարել են ոստիկանություն և նշել, որ տան կինը գլխից վիրավորում է ստացել։ Ձերբակալված երիտասարդն ընդունել է իր մեղքը։