ԱԺ-ն ոնց-որ մեր ՀՀ Գենշտաբը լինի. մենք մեր ժողովրդին պանիկայի մեջ ենք գցում. Սասուն Միքայելյան (տեսանյութ)
«Այստեղ խրամատից, պատերազմական իրավիճակից, խուճապից շատ խոսեցինք, շատերը չեն էլ պատկերացնում, թե խրամատում ինչ է եղել»: Այս մասին ԱԺ ամբիոնից իր ելույթի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով պատգամավորների կողմից բարձրացված կորոնավիրուսի հետ կապված խնդիրներին:
«ԱԺ-ն ոնց-որ մեր ՀՀ Գենշտաբը լինի, որովհետեւ այստեղ ամենահասանելի տեղն է, որ մարդիկ միանգամից լսում են»,- ասաց պատգամավորը։
Սասուն Միքայելյանը հորդորեց խուճապի չմատնվել. «Կա պրոբլեմ, կա երկրում ստեղված իրավիճակ, պատերազմական ժամանակաշրջանում ինչքան է պլանավորած հարձակում լինի, մեկ է իրավիճակի դեպքում հրամանատարն է որոշում, թե որ ուղղությամբ գնան։ Դրա համար մենք մեր ժողովրդին պանիկայի մեջ ենք գցում։ Մենք պետք է միշտ պատրաստ լինենք պատերազմի»,-նկատեց պատգամավորը։
Պատգամավորն ասաց, որ գուցե նախարարությունն ու Կառավարությունն այդ հարցում ունեցել են թերացումներ, սակայն վայրկյան առ վայրկյան իրավիճակ է փոխվում եւ պետք է համախմբվածություն ցուցաբերել.
«Երկրում կա իրավիճակ, որը պետք է կարգավորվի։ Գուցե կան թերացումներ նախարարության կողմից կամ Կառավարության կողմից։ Բայց այս շրջանում, որտեղ վայրկյան առ վայրկյան բան է փոխվում, չես կարողանում տիրապետել, ապա պետք է կամաց-կամաց հետեւես դրան։ Եթե ուզում ես թշնամուդ վնասազերծել, ապա պետք է նրան թեք քայլես։ Եկեք համախմբվենք, լուրջ իրավիճակ է»,-ասաց Սասուն Միքայելյանը: