Այո՛, իշխանությունն է կրում առաջնային պատասխանատվությունը, դա տենց ա, էլ ո՞նց ձեզ բացատրեմ․ Աբովյանը՝ իմքայլականներին (տեսանյութ)
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը, թե ստեղծված իրավիճակում մեղավոր է իշխանությունը և պետք չէ մեղքը բարդել քաղաքացու վրա, վրդովել էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին։ Նրանք մեկը մյուսի հետևից ելույթ ունենալով՝ մեղադրանքներ հնչեցրին ԲՀԿ պատգամավորների հասցեին՝ մասնավորրապես նշելով, որ նրանցից ոմանք անպատասխանատու են և դիմակ չեն կրում (նկատի ունեն Գևորգ Պետրոսյանին)։
Իմքայլականներին արձագանքելովч ԲՀԿ-ական Արման Աբովյանը հայտարարեց, որ այն պատգամավորը, ով դիմակ չի կրում, այս պահին դահլիճում չէ և չի կարող լինել, քանի որ դիմակ չի կրում։
Ինչ վերաբերվում է պատասխանատվությանը, ապա պատգամավորը փաստեց իր կուսակից գործընկերոջ հայտարարությունը, որ պատասխանատվությունը միանշանակ իշխանության վրա է։
«Այո՛, դա տենց ա, յուրաքանչյուր երկրում իշխանությունն ա կրում առաջնային պատասխանատվությունը, էլ ո՞նց ձեզ բացատրեմ»,- բարկացած ասաց Արման Աբովյանը։