Իրենք են ուղարկել՝ «Հենց հիմա Սարյանի այգում» գրառումով․ վարչապետը օգտատիրոջ հումորային լուսանկարն է հրապարակել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր մի օգտատիրոջ՝ իր ուղարկված հումորային լուսանկարն է հրապարակել հետևյալ գրառմամբ․
«Իրենք են ուղարկել՝ «Հենց հիմա Սարյանի այգում» գրառումով: Կարեւոր է, որ այս օրհասական պահին հումորի զգացումը չենք կորցնում և բարձր ենք գնահատում մեր զգացմունքները: Հոգ տարեք միմյանց մասին, այս համաճարակը ցույց տվեց, թե ծանոթ ու անծանոթ, համախոհ ու հակոտնյա՝ որքան կարևոր ենք իրար համար»։