Ովքեր այսպես են մտածում, ապա թող գնան գրողի ծոցը․ Միխեիլ Սաակաշվիլին բարկացել է առցանց քննարկման ժամանակ (տեսանյութ)
Ուկրաինայի բարեփոխումների ազգային խորհրդի ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին առցանց հանդիպում է ունեցել բիզնեսի ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկանում ենք Newsone.ua կայքից։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում քաղաքական գործիչը կորցրել է իր տիրապետումը՝ պատասխանելով մասնակիցներից մեկի հարցին: Սաակաշվիլիին հարցրել են, թե ե՞րբ կարող են տեսնել կոնկրետ շոշափելի փոփոխություններ քաղաքական բարեփոխումների մասով։ Ի պատասխան հարցի՝ Սաակաշվիլին նշել է, որ հոգնել է նման հանդիմանություններից և ուկրաինացիներին խորհուրդ է տվել, որ իրենք ինքնուրույն ինչ-որ բան ձեռնարկեն այս վիճակից դուրս գալու համար։ Նա մասնավորապես նշել է․
«Իսկ ե՞րբ կոնկրետ աշխատանքներ կլինեն։ Ի՞նչ է նշանակում կոնկրետ աշխատանքներ։ Բոլոր նրանք, ովքեր այսպես են մտածում, ապա թող գնան գրողի ծոցը։ Զզվել եմ այս ամենից։ Ցանկանում են ասել, որ նշանակել ենք պաշտոնի, ապա ե՞րբ պիտի տեսնենք կոնկրետ աշխատանքներ։ Դուք ինքներդ պետք է շարժեք ձեր ձեռքերը, քանի որ ամեն ինչ ձեր ձեռքերում է, գրողը տանի։ Վերջում Սաակաշվիլին ընդգծել է, որ միգուցե մարդիկ իրենք պետք է շարժվեն, որ ինչ-որ բան լինի»։
Մանրամասները՝ տեսանյութում