Ուժգին փոթորիկ Լատինական Ամերիկայում․ կա 26 զոհ
Լատինական Ամերիկայում Ամանդա փոթորիկի առաջացրած ավերածությունների հետևանքով մահացածների թիվը հասնում է 26-ի։
Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ զոհերից 16-ը Սալվադորից են։
Սալվադորում կան նաև մեծ թվով անհետ կորածներ։ Հոնդուրասում նույնպես ավերածություններ են եղել, ինչի հետևանքով կա 4 զոհ։ Գվատեմալայում զոհերի թիվը հասնում է 2-ի։