Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի մասին (տեսանյութ)
Արցախի վիճակն ուղղակիորեն պայմանավորված է Հայաստանում տիրող իրավիճակով, իսկ ՀՀ-ում վարակակիրների քանակն այնքան շատ է, որ պետք է մտահոգի: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ խոսելով կորոնավիրուսի դեմ պայքարի մասին:
«Կորոնավիրուսի դեմ պայքարը նոր փուլ է մտնում»,- եթերին կից գրել է Հարությունյանը: