ԱԺ-ն ջերմ վերաբերմունք ունի անձնապես Ձեր նկատմամբ․ Միրզոյանը՝ արդարադատության փոխնախարարին (տեսանյութ)
Կա չգրված ավանդույթ․ գործադիր մարմնի մեր հարգարժան ընկերները ձեռնպահ են մնում Ազգային ժողովի ներքին կանոնակարգը կարգավորող հարցերի վերաբերյալ ընդգծված դիրքորոշումներ չարտահայտել։ Այս մասին հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ խոսքն ուղղելով ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վանհե Դանիելյանին։
«Խորհրդարանը ընդգծված հարգանքով է վերաբերվում ձեր մասնագիտական աշխատանքին ու նաև ջերմ վերաբերմունք ունի անձնապես Ձեր նկատմամբ»,-ասաց Միրզոյանը։