Մահացել է Ջենարո Գատուզոյի քույրը
Մահացել է «Նապոլի»-ի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոյի փոքր քույրը՝ Ֆրանչեսկա Գատուզոն։
Նա երկար ժամանակ աշխատում էր ակումբում՝ որպես քարտուղարուհի։ Ֆրանչեսկան մահացել է հիվանդանոցում։ Գատուզոյի քույրը հոսպիտալացվել էր դեռ փետրվար ամսին։
Նրա մահվան մասին այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։ Իտալացի մարզչին ցավակցել է նաև «Միլան»-ը, որը նա մարզեց մինչև նախորդ տարվա մայիս ամիսը։