Ռուսաստանում գործազուրկ մարդկանց թիվը կազմում է 2,2 միլիոն
Ռուսաստանի Դաշնության սոցիալական պաշտպանության նախարար Անտոն Կոտյակովը նշել է, որ Ռուսաստանում գրանցվել է 2,2 միլիոն գործազուրկ։
Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Նրա խոսքերով 2,2 միլիոն մարդ իրոք գործազուրկ է և նրանք սպասում են աշխատանք գտնելու իրենց հերթին։
Մեկ շաբաթ առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշեց, որ երկրում կա 1 միլիոն 900 հազար գործազուրկ։ Ընդգծենք, որ կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված ամբողջ աշխարհում աճել է գործազուրկ մարդկանց թիմը։