Չիլիում 6,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել
6,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել Չիլիում։ Այս մասին տեղեկանում ենք Եվրոպական սեյսմոլոգիական կենտրոնից։
Երկրաշարժը տեղի է ունեցել այսօր առավոտյան 07։35-ին։ Ցնցումները զգացվել են Անտոֆագաստա քաղաքից 226 կիլոմետր հեռավորության վրա։
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին դեռ տեղեկություններ չկան։