Ժողովուրդը սխալվել է, ժողովուրդը պետք է շտկի իր սխալը․ Լիկա Թումանյան
«Ադեկվադ» միաբանության անդամ Լիկա Թումանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Եթե մեղավոր է կառավարությունը, ուրեմn մեղավոր է ժողովուրդը, որովհետեւ էս ժողովուրդն ա բերել էս կառավարությանը. Նիկոլ Փաշինյան
Այստեղից հետևություն․ ժողովուրդը սխալվել է, ժողովուրդը պետք է շտկի իր սխալը․
- խոստովանել և ընդունել սխալը
- հետագայում սխալը չկրկնելու համար կամ ողջամիտ ընտրություն կատարել, ոչ թե զգացմունքային, և պատասխանատվություն կրել այդ ընտրության համար
- կամ պատվիրակել ընտրության իրավունքը գիտակից մարդկանց՝ հասկանալով, որ գրագետ ընտրություն կատարելը բարդ խնդիր է
- մերժիստությունը չի բերում լավ կյանքի:
ՀԳ․Ժողովուրդը քեզ կառավարման է բերել լավ ապրելու համար, ոչ թե քո սխալները սեփական վզին փաթաթելու համար»: