Ռումբի պայթյուն Աֆղանստանում․ կա 9 զոհ և 5 վիրավոր
Աֆղանստանի Կանդագար նահանգում ռումբի պայթյունի հետևանքով մահացել է 9 մարդ և վիրավորվել 5-ը։
Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքի։
Ճանապարհին տեղադրված ռումբի պատճառով պայթեցվել է քաղաքացիական ավտոմեքենա։ Թալիբան ահաբեկչական խմբավորումը դեռևս չի արձագանքել այս դեպքի մասով։
Ըստ որոշ աղբյուրների՝ ռումբը կարող էին տեղադրած լինել «Թալիբան» շարժման ներկայացուցիչները։