Նյու-Յորքում ոստիկանները ձերբակալել են 200 ցուցարարի
Նյու-Յորքի ոստիկանությունը ձերբակալել է 200 ցուցարարի, ովքեր մասնակցելիս են եղել Ջորջ Ֆլոյդի մահվանից հետո ԱՄՆ-ում սկսված ցույցերին։
Այս մասին տեղեկանում ենք CNN-ից։
Նշվում է, որ ձերբակալվածների թիվն ավելանում է։ Երեկվա դրությամբ ցույցերն ընդգրկել են քաղաքի գրեթե ամբողջ տարածքը։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ քաղաքում մտցվել է պարեկային ժամ։