Նիկոլը թուրքին բերում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու տուն. Աննա Մկրտչյան (տեսանյութ) «Տրամաբանության նշույլ անգամ չկա»․ Սերժ Սարգսյանը արձագանքել է Տավուշում զիջումներին Դատապարտում ենք իշխանության վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ հայտարարություն Անպայման նոր ալիք լինելու է, ինչի՞ մասին է խոսքը. Սերժ Սարգսյան (տեսանյութ) Տասնյակ ոստիկաններ պատ են կազմել, արգելում են փակել Բագրատաշենի ճանապարհը (տեսանյութ) ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետության հրապարակում է (տեսանյութ) Տղե'ք ջան, եկեք դուք ճանապարհը փակեք, մենք խելոք կկանգնենք. հոգևորականը` ոստիկաններին (տեսանյութ) Ոստիկանական նոր ուժեր հասան Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհ (տեսանյութ) «Մենք ենք մեր սարերը» ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «իրենց մշակութային ժառանգություն» Ավանդական ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդ․ ՈՒՂԻՂԱնուշ Գրիգորյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ Հայաստան եկած ռուս խաղաղապահները այսօր վերադարձել են ԼՂ Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան Տավուշցիները փակում են Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը․ ՈՒՂԻՂԱրգենտինայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին Հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար Խաչատուրյանը Ֆրանսահայերի խորհրդի նախագահին է ներկայացրել ՀՀ սահմանազատման գործընթացը Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում Նոյեմբերյան քաղաքի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում. Տիգրան ԱբրահամյանԱնահիտ Մանասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը Անցած 1 օրվա ընթացքում գրանցվել է 11 պատահար. 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԱռանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է․ ԱլիևԿառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄԱԺ նախագահն իտալացի գործընկերոջն է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծըՄեզ ոչնչացնում եմ մեր հարկերով ապրող ու գոյատևող ճիվաղները. Արմեն ՄանվելյանԳյուղապետեր ջան, մի կաշկանդվեք, խոսեք կամերաների առաջ. ամեն ինչ սուտ է ասել, խոսեք. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
Ինձ չեմ տեսնում այն երկրապահ կամավորական միության շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա. ԵԿՄ-ականը դիմել է իրեն ազատելու համար
Իշխանության կողմից արարողությունը լինելու է արարողակարգային. Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքը բաց կլինի 09:30-իցՍա հույսի առկայծող ճանապարհ է․․․ Ալեն ՍիմոնյանԳեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն
Ադրբեջանի ու Հայաստանի փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են․ կառավարությունը հայտարարություն է տարածել
Ընտրված է վարկաբեկման սխալ մեթոդը. ԱԱԾ պահեստազորի սպաների միությունՑեղասպանումը և հայրենիքի բռնազավթումը նոր թափ է ստանում. ԱՍԱԼԱ-ի քաղաքական ղեկավարությունՎիկտոր Օրբանը կանխատեսել է Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտըԱդրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան
Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ Ադրբեջանը և Հայաստանը միջնորդների կարիք չունեն մենք` երկու կողմերով, համաձայնության կհասնենք․ ԱլիևՆիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել
Սասուն Միքայելյա՛ն, Դուք և Ձեր կցորդները հավաքե՛ք ձեզ, դուք երկիր պահող եք, երկիր հանձնող չեք. Բագրատ Սրբազան
Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ, տեսանյութ)
Բաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը«Այ սամազվանեց թագավոր». Նոյեմբերյանում բնակիչները ծեծի ենթարկեցին Տավուշի երկրապահի ղեկավար Յուրային, ով երեկ մեքենան վարել էր ցուցարարների վրա (տեսանյութ)ԵՄ-ն կոչ է արել նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմՏավուշում նույն անձը 2 անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել․ Արամ Վարդևանյան«Ըստ ամենայնի՝ Փաշինյանը վաղը իր ուղերձով «կընդառաջի» Էրդողանի «առաջարկին»». Հակոբ Բադալյան
Սահմանազատում կոչվածին չմասնակցեք, տղե՛րք, դառնալու եք իմ ամենաոխերիմ թշնամին, ձեր պատժելու գործի անմիջական կատարողն եմ լինելու․ գեոդեզիստը դիմել է իր գործընկերներին
Քաղաքացիները «Հայփոստ»-ից կեղծ SMS են ստանում, որը ներկայացվում է որպես աշխատանքի «թույն» առաջարկ. ՄարտիրոսյանԱվտովթար՝ Արագածոտնի մարզում. Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավորՎերջին օրերին իշխանական թիմի արշավը ցեղասպանության դեմ հասցվում է տրամաբանական ավարտին. թյուրքագետՀՀ-ում ԱՄՆ դեսպանն ու ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Արխիվ

Ոչ ոք չի բացատրում՝ ինչու թեստավորումը չի արվում անհրաժեշտ չափերով․ խնդիրը փողի պակասը չի․ Ավետիք Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության ղեկավար Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ իշխանությունների հակահամաճարակային քաղաքականությանը։ Նա մասնավորապես նշել է, որ երեկ համավակի տարածման և կորուստների գծով մենք հերթական ցավալի հակառեկորդը ունեցանք, հարևան Վրաստանը հայտարարեց, որ սահմանները չի բացի Հայաստանից այցելուների համար, իսկ Չեռնագորիայի պես փոքրիկ և ոչ հարուստ երկիրը հայտարարեց, որ իրենց մոտ առողջացել է վերջին հիվանդը, և այդ կապակցությամբ ներկայացրել է մի քանի փաստ՝ ինչպես է կառավարության գործողությունները հանգեցրել այս աղետալի վիճակին, և ինչու պետք է այն դրա համար պատասխանատվություն կրի։ Չալաբյանի գրառումը՝ ստորև․

«Երկուշաբթի օրը ես գրել էի համավարակից վերահաս աղետի և դրա պատասխանատվության մասին։ Իներցիայով գործող, իշխանության առավել մոլի կողմնակիցները շարունակում էին ինձ պատասխանել «թողեք մեր վարչապետը աշխատի, ինքը ջանք ու եռանդ չի խնայում», «հիմա աշխարհում ամենուրեք է դժվար», «բոլորդ ուզում եք վարչապետ դառնաք», և այլ անհեթեթ պնդումներով, չմտածելով հաճախ, որ այդ աղետը մոտենում է իրենցից յուրաքանչյուրի ընտանիքին։

Սակայն երեկ համավակի տարածման և կորուստների գծով մենք հերթական ցավալի հակառեկորդը ունեցանք, «ջանք ու եռանդ» չխնայող վարչապետը հերթական անգամ դրանում մեղադրեց ժողովրդին, մեր հարևան Վրաստանը հայտարարեց, որ սահմանները չի բացի Հայաստանից այցելուների համար, իսկ Չեռնագորիայի պես փոքրիկ և ոչ հարուստ երկիրը հայտարարեց, որ իրենց մոտ առողջացել է վերջին հիվանդը։ Ես այդ կապակցությամբ ցանկանում եմ պարզապես մի քանի լրացուցիչ փաստ նշել, որպեսզի պարզ լինի, ինչպես է կառավարության գործողությունները հանգեցրել այս աղետալի վիճակին, և ինչու պետք է այն դրա համար պատասխանատվություն կրի՝

ա) երեկ Հայաստանում եղել է ռեկորդային քանակությամբ վարակում և մահեր։ Երեկ աշխարհում պաշտոնապես վարակվել է 115 հազար մարդ, որոնցից 517-ը՝ Հայաստանում, կամ 0,45%-ը (այն դեպքում, երբ Հայաստանում ապրում է աշխարհի բնակչության ընդամենը 0,04%-ը)։ Բնակչության մեկ շնչի հաշվով, Հայաստանում վարակվել է 11 անգամ ավելի շատ մարդ, քան աշխարհի միջինը։ Ավելին, երեկ Հայաստանը վարակի տարածման արագությամբ հայտնվել է աշխարհի վատթարագույն երեք երկրների մեջ (մյուս երկուսը Բրազիլիան ու Քաթարն են): Պարզապես չեմ հավատում, որ դա մեր ժողովրդի մեղքով է, և աշխարհի մնացած 190 երկրներում համատարած մեզնից գիտակից ժողովուրդներ են ապրում։

բ) Նույնն է վիճակի մահերի մասով։ Երեկ աշխարհում պաշտոնապես համավարակից մահացել է 4469 մարդ, որոնցից 20-ը Հայաստանում, կամ նորից նույն 0,45%-ը, աշխարհի միջին մահացությունից Հայաստանը բարձր է եղել ևս 11 անգամ, իսկ մեկ շնչի հաշվով գերազանցել է ցանկացած այլ երկիր (ներառյալ նույն Բրազիլիան ու Քաթարը): Մեր հարևան Վրաստանում վերջին երկու շաբաթվա ընթացքում եղել է 1 մահ, Հայաստանում՝ 96 մահ։ Տարբերությունը այնքան ցցուն է, որ որևէ կերպ հնարավոր չի խուսափել հարցից՝ դա վրացիները հայերից այդքա՞ն գիտակից են, թե Հայաստանի կառավարությունն է վրացականից այդքա՞ն անգիտակից։

գ) Հայաստանում երեկ արվել է 1245 թեստ, 517-ը դրական արդյունք է տվել։ Դրական արդյունքը կազմում է 41,5%: Աշխարհում ոչ մի տեղ այդպիսի թիվ չկա, ոչ մի տեղ: Ադրբեջանում օրը 10000 թեստ են անում, ու մոտ 200 հիվանդ են հայտաբերում, դրական արդյունքը ընդամենը 2% է, Ռուսաստանում օրը 200 000-ից ավել թեստ են անում, դրական արդյունքը 4% է։ Հայաստանում 40%-ը նշանակում է, որ թեստավորում են միայն հիվանդներին, երբ մարդն արդեն լուրջ ախտանիշներ ունի, իսկ մինչ այդ վարակը անարգել տարածվում է։ Այն, որ թեստավորումը Հայաստանում ձախողված է, կառավարության և կոնկրետ առողջապահության նախարարության մեղքն է, որը մինչև հիմա չի կարողացել դա կազմակերպել։ Արագ թեստերը միջազգային շուկայում ընդամենը 3-5 դոլար արժեն, օրական 5000 թեստ անելը բոլոր ծախսերով՝ առավելագույնը 100 հազար դոլար, դա կոպեկներ է այն վնասների համեմատ, որը երկիրը օրական կրում է։ Թե ինչու դա չի արվում անհրաժեշտ չափերով, ոչ ոք չի բացատրում, բայց ես համոզված եմ, որ խնդիրը բոլորովին էլ փողի պակասը չի։

դ) վերջինն էլ՝ երեկ «ջանք ու եռանդ չխնայող» վարչապետը հանկարծ հայտնաբերեց, որ Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկայի բանվորուհիները աշխատանքի են գնում լեփ-լեցուն ավտոբուսով, և որոշեց դրա հիման վրա ֆաբրիկայի աշխատանքը դադարեցնել։ Թե լեփ-լեցուն ավտոբուսների, թե հակահիգենիկ ֆաբրիկաների մասին ես արդեն մի քանի անգամ գրել եմ, դրանք վարակի տարածման ակնհայտ աղբյուր են, հատուկ խելք պետք չի դա հասկանալու համար։ Մինչև հիմա դրանք աշխատել են, որովհետև կառավարությունը, փոխանակ դրանց սեփականատերերի հետ հակամաճարակային ստանդարտներ մշակի ու խիստ կիրառի, կամ դրանք կոշտ փակել ու սոցիալալական բողոքի ալիք է առաջացրել, կամ էլ ստիպված նորից բացել ու վարակի տարածման ալիք է բարձրացրել։ Իրականում, խելամիտ հակահամաճարակային քայլերի դեպքում, վարակի տարածման հավանականությունը կարելի է առնվազն մի քանի անգամ նվազեցնել առանց հիմնարկները փակելու, բայց դա գիտելիք և մեթոդիկ աշխատանք է պահանջում՝ այն, ինչ այս կառավարությանը իր ստեղծման օրից չի բավարարում։

Մի մխիթարանք կա ընդամենը՝ որ վերջապես ամեն ինչ մերժող, բոլորին ամեն ինչում մեղադրող, իրեն հրապարակում «Փրկիչ» հռչակած վարչապետ Փաշինյանը ընդունեց, որ վիճակը աղետալի է դառնում, և կարող է էլ ավելի վատանալ։ Եթե այդպես է, կամ ինքն էլ վիճակը պետք է վերջապես շտկի, բոլորիս գիտակից օգնությամբ, կամ հեռանա ու թողնի, որ դա արդեն անեն ուրիշները, այլապես ամեն անցնող օր մեզնից նոր մարդկային կյանքեր է խլում։ Առողջ եղեք, անփորձանք»։